18:10  ,  16 փետրվարի, 2019

Իկարդիի կինը նրան դավաճանում է թիմակցի հետ, երկրպագուները քարերով հարվածել են արգենտինացու մեքենային

Միլանում փետրվարի 16-ին անհայտ անձինք քարեր են նետել իտալական «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի մեքենայի վրա: 25-ամյա ֆուտբոլիստից բացի, մեքենայի մեջ եղել են նաեւ նրա կին Վանդա Նարան ու երեխաները: «Սան Սիրո» ստադիոնի մոտ տեղի ունեցած միջադեպից տուժողներ չկան, հաղորդում է Football Italia-ն:

Ոստիկանությունում Վանդա Նարան նաեւ հայտնել է, որ ստացել է սպառնալիքներ:

Сoronamagazine-ն գրում է, որ Իկարդիի կինը նրան դավաճանում է «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի հետ: Վանդա Նարան 2018 թվականից էրոտիկ լուսանկարներ է ուղարկում Բրոզովիչին, ինչպես նաեւ գաղտնի հանդիպում է նրա հետ: Նշվում է, որ Իկարդին իմացել է այդ մասին եւ հարձակվել թիմակցի վրա:

Վանդա Նարան նաեւ արգենտինացի հարձակվողի գործակալն է: Վերջերս նա քննադատել էր «Ինտերի» ղեկավարությանը, ինչից հետո Իկարդին զրկվել էր թիմի ավագի թեւկապից, որը բաժին հասավ սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչին:

Միլանյան ակումբը Իկարդիի ու նրա գործակալի հետ չի կարողանում փոխհամաձայնության գալ մինչեւ 2021 թվականը նախատեսված գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում: Այդ պատճառով «Ինտերը» պատրաստ է հարձակվողին վաճառել 80-90 միլիոն եվրոյով, թեեւ նրա պայմանագրում նշված է 110 միլիոն եվրո կլաուզուլա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում