17:16  ,  16 փետրվարի, 2019

«Փյունիկի» 7 պատանի ֆուտբոլիստներ մեկնել են «Լեգանես» (ֆոտո)

Երեւանի «Փյունիկի» 7 պատանի ֆուտբոլիստներ մեկնել են Իսպանիա, որտեղ մեկ շաբաթ կմարզվեն «Լեգանեսի» ակադեմիայում, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին «Փյունիկի» եւ «Լեգանեսի» միջեւ կնքվել էր համագործակցության համաձայնագիր: Պայմանավորվածության համաձայն՝ ամեն տարի «Փյունիկի» 6 լավագույն պատանի ֆուտբոլիստներ վերապատրաստման համար կմեկնեն «Լեգանես»։ Փորձի փոխանակման շրջանակում «Փյունիկից» «Լեգանես» կգործուղվեն նաեւ մարզիչներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում