16:16  ,  16 փետրվարի, 2019

Ռոնալդուն կրկնել է սեփական ռեկորդը

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալով «Ֆրոզինոնեի» դեմ իտալական A Սերիայի 24-րդ տուրի մեկնարկային խաղում, կրկնել է սեփական ռեկորդը:

34-ամյա ֆուտբոլիստը կարիերայում երկրորդ անգամ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դառնում երրորդ խաղում անընդմեջ: Այս ամիս նա գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել նաեւ «Պարմայի» ու «Սասուոլոյի» դեմ հանդիպումներում: Վերջին 3 խաղերում նա 8 (4+4) միավոր է հավաքել «գոլ+փոխանցում» հաշվարկով:

Ռոնալդուն այդպիսի շարք ունեցել էր նաեւ 2014-ի նոյեմբերին, երբ խաղում էր Մադրիդի «Ռեալում», փոխանցում է Opta-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենտուսը» հաղթել էր 3:0 հաշվով եւ արդեն 14 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում