14:12  ,  16 փետրվարի, 2019

NBA-ի «Ծագող աստղերի խաղում» ԱՄՆ-ի թիմը հաղթել է աշխարհի հավաքականին

Շառլոտում կայացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ծագող աստղերի հանդիպումը», որում մրցել են ԱՄՆ-ի ու աշխարհի հավաքականները: ԱՄՆ-ի թիմը հաղթել է 161:144 (40:30, 43:41, 40:46, 38:27) հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Լոս Անջելես Լեյքերսի» խաղացող Կայլ Կուզման, որը ԱՄՆ-ի թիմի կազմում հավաքել է 35 միավոր: Աշխարհի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Բեն Սիմոնսն էր՝ 28 միավոր:

Հիշեցնենք, որ NBA-ի փետրվարի 17-ին Շառլոտում տեղի կունենա NBA-ի «Բոլոր աստղերի հանդիպմումը», որի թիմերի կազմերն արդեն հայտնի են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում