Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը հրաժարվել է փետրվարի 18-24-ը Մարսելում կայանալիք մրցաշարի մասնակցությունից: Մոսկվացի 22-ամյա թենիսիստը պատմել է, որ նման որոշում է կայացրել առողջական խնդիրների պատճառով:
«Ցավոք, առողջական խնդիրների պատճառով ստիպված էի հրաժարվել Մարսելի մրցաշարի մասնակցությունից: Անհամբերությամբ սպասում էի այդ մրցաշարում խաղալուն՝ հատկապես նախորդ տարվա հաջողությունից հետո: Ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից, որոնք ցանկանում էին տեսնել իմ խաղը»,- թվիթերյան էջում գրել է հայ մարզիկը:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը Մարսելի մրցաշարի գործող հաղթողն է: Նախորդ տարի նա եզրափակիչում հաղթել էր ֆրանսիացի Լյուկա Պուիին՝ 7:5, 3:6, 7:5:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում