01:30  ,  16 փետրվարի, 2019

Տիգրան Բարսեղյանն առաջին գոլն է խփել «Կայսարում»

Թուրքիայում հավաք անցկացնող ղազախական «Կայսարը» ստուգողական խաղում հանդիպել է վրացական ՎԻՏ-ին եւ պարտվել 2:3 հաշվով:

«Կայսարի» երկրորդ գոլը 43-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ հաշիվը դարձնելով 2:2: Դա 25-ամյա հարձակվողի առաջին գոլն էր ղազախական ակումբում:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը 2016 թվականից հանդես էր գալիս «Վարդարում», որի կազմը 2018-ի վերջնամասում լքել էր սեփական նախաձեռնությամբ: Մակեդոնական ակումբի կազմում նա անցկացրել է 68 հանդիպում, դարձել 22 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ: 

Ղազախստանի ավարտված առաջնությունում «Կայսարը» զբաղեցրել է 5-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով