01:23  ,  16 փետրվարի, 2019

«Բավարիան» կամային հաղթանակ տարավ 13-րդ վայրկյանին ինքնագոլից հետո (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ (տեսանյութ):

Հանդիպումը սկսվեց Լեոն Գորեցկայի ինքնագոլով: «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպանը սեփական դարպասը գրավեց 13-րդ վայրկյանին:

Մյունխենցիներից առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը, իսկ հաղթական գոլն ընդմիջումից հետո խփեց ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան:

«Բավարիան» 48 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ առաջատար Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Աուգսբուրգը» 18 միավորով 15-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 2:3

Լեոն Գորեցկա, 1 (ինքնագոլ), Ջի Դոն Վոն, 23 – Կինգսլի Կոման, 17, 45+3, Դավիդ Ալաբա, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում