01:24  ,  16 փետրվարի, 2019

«Յուվենտուսը» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 24-րդ տուրի մեկնարկային խաղում Թուրինի «Յուվենտուսը» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրոզինոնեի» դարպասը (տեսանյութ): Իտալիայի չեմպիոնի երրորդ գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 19 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Առաջատար «Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 66-ի եւ արդեն 14 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Յուվենտուս» - «Ֆրոզինոնե»՝ 3:0

Պաուլո Դիբալա, 6, Լեոնարդո Բոնուչի, 17, Կրիշտիանու Ռոնալդու, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով