23:44  ,  15 փետրվարի, 2019

Լյակազեթը ներողություն է խնդրել ԲԱՏԷ-ի դեմ խաղում կարմիր քարտի համար

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը ներողություն է խնդրել Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ի դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղի 85-րդ րոպեին ստացած կարմիր քարտի համար:

«Ներողություն եմ խնդրում, որ հուսախաբ արեցի թիմին: Առջեւում ունենք 90 րոպե: Հավատում եմ, որ թիմակիցներս «Արսենալին» դուրս կբերեն հաջորդ փուլ»,- Լյակազեթի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:

Հիշեցնենք, որ Բորիսովում կայացած 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» պարտվել էր նվազագույն հաշվով: Հայաստանի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում