17:30  ,  15 փետրվարի, 2019

«Լոռին» ոչ ոքի խաղաց դանիական ակումբի հետ

Վանաձորի «Լոռին» Անթալիայում մեկնարկած հավաքի առաջին ստուգողական խաղում մրցեց Դանիայի Առաջին լիգան ներկայացնող «Ֆրեմադ Ամագերի» հետ: Գրանցվեց 0:0 հաշիվը:

Դանիական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2 թիմերն էլ ունեցել են գոլային պահեր, սակայն չեն կարողացել գրավել դարպասը:

Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն Անթալիայում կանցկացնի եւս 3 ստուգողական հանդիպում: Փետրվարի 18-ին վանաձորցիների մրցակիցը կլինի ԲԿՄԱ-ի Մ-21 թիմը, իսկ փետրվարի 20-ին՝ ղազախական «Կայրաթը»: Եվս մեկ հանդիպում ծրագրված է փետրվարի 23-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում