19:21  ,  15 փետրվարի, 2019

«Ինտերը» որոշել է բաժանվել Իկարդիից

Իտալական «Ինտերը» որոշել է այս մրցաշրջանի վերջում վաճառել արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին, գրում է Corriere della sera-ն:

Իտալական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի հետ չի կարողանում փոխհամաձայնության գալ մինչեւ 2021 թվականը նախատեսված գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում: «Ինտերը» պատրաստ է Իկարդիին վաճառել 80-90 միլիոն եվրոյով, թեեւ նրա պայմանագրում նշված է 110 միլիոն եվրո կլաուզուլա:

Հիշեցնենք, որ վերջերս արգենտինացի հարձակվողը զրկվել էր «Ինտերի» ավագի թեւկապից, որը բաժին հասավ սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչին: Իտալական մամուլի համաձայն՝ «Ինտերը» նման որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ Իկարդիի կինը քննադատել էր ակումբի ղեկավարությանը: Դրանից հետո նա նաեւ չէր հայտավորվել ավստրիական «Ռապիդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղին (1:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում