16:30  ,  15 փետրվարի, 2019

Չեմպիոնների լիգա. Յան Վերտոնգենը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Վերտոնգենն առաջ է անցել բելգիացի Տիբո Կուրտուայից («Ռեալ»), ֆրանսիացի Մարկո Վերատիից (ՊՍԺ) եւ 19-ամյա իտալացի Նիկոլո Զանյոլոյից («Ռոմա»):

Դորտմունդի «Բորուսիայի» դեմ տնային խաղում (3:0) բելգիացի պաշտպանը դարձել էր գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում այս շաբաթ կայացել էին «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:2, «Ռոմա» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:1, «Այաքս» (Հոլանդիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:2, «Տոտենհեմ» (Անգլիա) - «Բորուսիա Դ.» (Գերմանիա)՝ 3:0 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում