Լոնդոնի «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Վերտոնգենն առաջ է անցել բելգիացի Տիբո Կուրտուայից («Ռեալ»), ֆրանսիացի Մարկո Վերատիից (ՊՍԺ) եւ 19-ամյա իտալացի Նիկոլո Զանյոլոյից («Ռոմա»):
Դորտմունդի «Բորուսիայի» դեմ տնային խաղում (3:0) բելգիացի պաշտպանը դարձել էր գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում այս շաբաթ կայացել էին «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:2, «Ռոմա» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:1, «Այաքս» (Հոլանդիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:2, «Տոտենհեմ» (Անգլիա) - «Բորուսիա Դ.» (Գերմանիա)՝ 3:0 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում