18:44  ,  15 փետրվարի, 2019

Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին ու Պարագվայը կներկայացնեն ԱԱ-2030-ի անցկացման համատեղ հայտ

Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին ու Պարագվայը կներկայացնեն ֆուտբոլի 2030թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացնելու համատեղ հայտ: Այդ մասին հայտարարել է Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան:

«Ամիսներ առաջ ես Արգենտինայի, Ուրուգվայի ու Պարագվայի նախագահներին առաջարկեցի ներկայացնել ԱԱ-2030-ի անցկացման համատեղ հայտ: Առաջարկն ընդունվեց»,- թվիթերյան էջում գրել է Սեբաստյան Պինյերան:

Չիլիի նախագահի խոսքով՝ ազգային ֆեդերացիաները CONMEBOL-ի հետ խորհրդակցել են որոշում կայացնելուց առաջ: 2030-ին լրանալու է «Մունդիլաների» հիմնադրման 100-ամյակը: Առաջին աշխարհի առաջնությունն անցկացվել է 1930 թվականին Ուրուգվայում:

Հիշեցնենք, որ 2026-ին աշխարհի առաջնության մասնակցիների թիվը հասնելու է 48-ի: Նոր ձեւաչափով առաջին «Մունդիալը» կանցկացվի ԱՄՆ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում