21:20  ,  15 փետրվարի, 2019

2014-ից հետո առաջին անգամ ռուս ֆուտբոլիստ է տեղափոխվել Ուկրաինայի առաջնություն

Ռուս հարձակվող Վասիլի Պավլովը պայմանագիր է կնքել Օդեսայի «Չեռնոմորեցի» հետ, հաղորդում է ակումբի կայքը:

28-ամյա ֆուտբոլիստն ուկրաինական ակումբում կխաղա 24 համարի մարզաշապիկով:

Վասիլի Պավլովը վերջին 5 տարում առաջին ռուս խաղացողն է, որը տեղափոխվում է Ուկրաինայի Պրեմյեր լիգա: Նախկինում նա խաղացել է նաեւ ռուսական «Կռիլյա Սովետովում», «Ռուբինում», «Խիմկիում», «Արմավիրում» եւ բելառուսական «Զորկայում», իսկ նախորդ ակումբը եղել էր լատվիական «Վենտսպիլսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում