22:17  ,  15 փետրվարի, 2019

«Ֆուտզալ բիզնես լիգա». Լարված պայքար՝ կիսաեզրափակիչի խաղերում (ֆոտոշարք)

Նախկին «Միկա» մարզադահլիճում ավարտին մոտեցող «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարում անցկացվել են կիսաեզրափակիչի խաղերը:

Լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը լարված պայքարում 6:8 հաշվով պարտվել է «Իմեքս Գրուպին», որը հաղթանակ է կորզել վերջնամասում:

«Գրանդ Սպորտի» եւ «Յունիբանկի» միջեւ կիսաեզրափակիչի մյուս խաղը եւս անցել է դիտարժան պայքարում: «Գրանդ Սպորտը» հաղթել է 7:5 հաշվով:

Հիշեցնենք, որ լրագրողների Հայաստանի հավաքականը եւ «Յունիբանկը» փլեյ-օֆֆ էին դուրս եկել B խմբից, իսկ «Գրանդ Սպորտը» եւ «Իմեքս Գրուպը»՝ A խմբից: Եզրափակիչը եւ երրորդ տեղի համար հանդիպումը կկայանան հաջորդ շաբաթ:

Մեկնարկել է նաեւ «Ֆուտզալ բիզնես լիգայի» B մրցաշարի հայտերի ընդունումը:

Ֆոտո՝ «Ֆուտզալ բիզնես լիգայի»  մամուլի ծառություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում