13:48  ,  15 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգա. «Ինտերի» դեմ խաղում վնասվածք ստացած ֆուտբոլիստի ճակատը խաղի ժամանակ «կարել» են ստեպլերով (ֆոտո)

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել իտալական «Ինտերի» ու ավստրիական «Ռապիդի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում:

«Ռապիդի» ավստրիացի պաշտպան Մարիո Զոնլյայտները 32-րդ րոպեին ճակատի պատռվածք է ստացել «Ինտերի» ֆուտբոլիստ Ստեֆան Դե Վրեյի հետ բախման հետեւանքով: Զոնլյայտների ճակատը սկսել է արնահոսել: Բժիշկները նրա ճակատը կարել են ստեպլերով, ինչից հետո 32-ամյա ֆուտբոլիստը շարունակել է հանդիպումը վիրակապով:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Ինտերը» հաղթել էր նվազագույն հաշվով: Պատասխան հանդիպումը կանցկացվի փետրվարի 21-ին Միլանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով