13:05  ,  15 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Ռոս Բարկլին («Չելսի»), Ռուբեն Սոբրինոն («Վալենսիա»), Լուդեկ Պերնիցան («Վիկտորիա Պլզեն») եւ Խոսե Կալյեխոնը («Նապոլի»): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացվեն փետրվարի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում