10:11  ,  15 փետրվարի, 2019

ԲԱՏԷ-ի 33-ամյա կիսապաշտպանն ամենաշատ գոլային փոխանցումն է կատարել Եվրոպայի լիգայում

Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ի կիսապաշտպան Իգոր Ստասեւիչը Լոնդոնի «Արսենալի» դեմ նախօրեին կայացած խաղում 7-րդ գոլային փոխանցում է կատարել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշարում:

Այդ ցուցանիշով 33-ամյա բելառուս ֆուտբոլիստն առաջին տեղում է եւ մոտակա հետապնդողներից առաջ է 3-ական գոլային փոխանցում: Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշարում Ստասեւիչը մասնակցել է 7 հանդիպման:

Հիշեցնենք, որ Բորիսովում կայացած 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» պարտվել էր նվազագույն հաշվով: Հայաստանի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով