01:55  ,  15 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգա. Օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում փետրվարի 14-ին անցկացվեցին 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները:

Լոնդոնի «Արսենալը» մրցակցի դաշտում նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ից: Հայաստանի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման։

Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց շվեդական «Մալմեին», իսկ Հռոմի «Լացիոն» տանը նվազագույն հաշվով պարտվեց իսպանական «Սեւիլիային»: Իտալական «Ինտերը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ ավստրիական «Ռապիդի» նկատմամբ:

Պատասխան հանդիպումները կանցկացվեն փետրվարի 21-ին: Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը եւս որոշվելու են վիճակահանությամբ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է Մադրիդի «Աթլետիկոն», որն այս տարի հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղ

ԲԱՏԷ (Բելառուս) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:0 (տեսանյութ

Ստանիսլավ Դրագուն, 45

Հեռացում՝ Ալեքսանդր Լյակազեթ, 85 («Արսենալ»)

«Լացիո» (Իտալիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:1 (տեսանյութ

Վիսամ Բեն Յեդեր, 22

«Ռապիդ» (Ավստրիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0:1 (տեսանյութ

Լաուտարո Մարտինես, 39 (11մ)   

«Ցյուրիխ» (Շվեյցարիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1:3 (տեսանյութ

Բենժամին Կոլոլի, 83 (11մ) – Լորենցո Ինսինյե, 11, Խոսե Կալյեխոն, 27, Պյոտր Զելինսկի, 77

«Մալմե» (Շվեդիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1:2 (տեսանյութ

Անդերս Կրիստենսեն, 79 – Ռոս Բարկլի, 30, Օլիվյե Ժիրու, 58

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 0:2 (տեսանյութ)

Դենիս Չերիշեւ, 42, Ռուբեն Սոբրինո, 49

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0:1 (տեսանյութ)

Ալֆոնսո Պեդրազա, 3

Հեռացում՝ Մարկոս Ակունա, 77 («Սպորտինգ»)

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Բենֆիկա» («Պորտուգալիա»)՝ 1:2 (տեսանյութ

Կրիստիան Լույինդումա, 54 – Էդուարդո Սալվիո, 27 (11մ), Հարիս Սեֆերովիչ, 64

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Բայեր» (Գերմանիա)՝ 0:0 (տեսանյութ

«Ռեն» (Ֆրանսիա) - «Բետիս» (Իսպանիա)՝ 3:3 (տեսանյութ

Ադրիեն Հունո, 2, Խավի Գարսիա, 11 (ինքնագոլ), Հաթեմ Բեն Արֆա, 45+3 (11մ) – Ջիովանի Լե Սելսո, 32, Սիդնեյ, 62, Դիեգո Լայնես, 90   

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 2:2

Մարլոս, 10 (11մ), Թայսոն, 67 – Մարտին Հինտերեգեր, 7, Ֆիլիպ Կոստիչ, 50

Հեռացում՝ Տարաս Ստեպանենկո, 11 («Շախտյոր»)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 2:2 

Ահմեդ Հասան, 10, Ժիլ Դիաս, 40 – Վիտալի Բույալսկի, 27, Բենջամին Վերբիչ, 87

«Սլավիա» (Չեխիա) - «Գենկ» (Բելգիա)՝ 0:0

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 2:1

Լուդեկ Պերնիցա, 54, 83 – Դանի Օլմո, 41

«Բրյուգե» (Բելգիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 2:1

Դենսվիլ, 61, Ուեսլի, 81 – Զլատկո Յունուզովիչ, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով