11:22  ,  15 փետրվարի, 2019

Լյուիս Հեմիլթոնը տպավորված է «Մերսեդեսի» նոր բոլիդով

Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն անդրադարձել է «Մերսեդեսի» նոր բոլիդին, որով բրիտանացի ավտոարշավորդը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում:

«Լավագույն մեկնարկային օրերս բոլիդի հետ: Հնարավոր է, որ սա լավագույնն է «Մերսեդեսում» անցկացրած տարիներին: Ես տպավորված եմ բոլիդով, տպավորված եմ նրանով, թե որքան հարթ ընթացավ ամեն բան: Արդեն շատ տարիներ եմ թիմում, սակայն միշտ շատ անհանգիստ ու հետաքրքիր են նոր մեքենայի առաջին փորձարկումները»,- Հեմիլթոնի խոսքը մեջբերում է motorsport.com-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լյուիս Հեմիլթոնը դարձել էր Ֆորմուլա-1-ի 5-ակի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում