«Ալաշկերտի» նորեկ Դենիս Թումասյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրուցում խոսել է թիմում առաջին տպավորությունների մասին:
Ռուսաստանցի կենտրոնական պաշտպանն այս ձմռանն «Ալաշկերտ» էր տեղափոխվել Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Ուֆայից»: Հայկական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի օգոստոս:
Կարիերայի ընթացքում 33-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ Ֆինլանդիայի «Յարոյում», ռուսական ԲՄԱ-ում, «Տորպեդոյում» եւ «Ուրալում»:
Այս օրերին Թումասյանն «Ալաշկերտի» կազմում հավաքի է մասնակցում Անթալիայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում