16:10  ,  14 փետրվարի, 2019

Չեմպիոնների լիգա. Օրվա դրվագը՝ Լուկա Մոդրիչից

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրվանից առանձնացրել է Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի կրնկով փոխանցումը Ամստերդամի «Այաքսի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ Հոլանդիայում կայացած խաղում Արքայական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով: Պատասպան հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին Մադրիդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում