14:33  ,  14 փետրվարի, 2019

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն բելգիացիներ Տիբո Կուրտուան («Ռեալ»), Յան Վերտոնգենը («Տոտենհեմ»), ֆրանսիացի Մարկո Վերատին (ՊՍԺ) եւ 19-ամյա իտալացի Նիկոլո Զանյոլոն («Ռոմա»): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում նախորդ 2 օրերին կայացել էին «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:2, «Ռոմա» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:1, «Այաքս» (Հոլանդիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:2, «Տոտենհեմ» (Անգլիա) - «Բորուսիա Դ.» (Գերմանիա)՝ 3:0 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում