09:08  ,  14 փետրվարի, 2019

Արթուր Սարկիսով. Եղանակային պայմանները թույլ չէին տալիս ֆուտբոլ խաղալ

Թուրքիայում հավաք անցկացնող Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը Կարագանդայի «Շախտյորի» հետ ստուգողական խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Շատ ծանր հանդիպում էր: Եղանակային պայմանները թույլ չէին տալիս խաղալ ֆուտբոլ, գնդակն անընդհատ հայտնվում էր ջրափոսերում: Հասանք արդյունքի, քանի որ լավ ենք աշխատում մարզումներին, կատարեցինք մարզիչի առաջադրանքները:

Հավաքի ընթացքում ծանր աշխատանք ենք կատարում, լիովին պատրաստվում ենք, այդ պատճառով կարծում եմ, որ լավ մարզավիճակում կլինենք մրցաշրջանի երկրորդ հատվածից առաջ»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է «Ենիսեյի» կայքը:

Հիշեցնենք, որ այդ խաղում ռուսական ակումբը հաղթել էր 4:0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցել էր երկրորդ խաղակեսին եւ գոլի հեղինակ դարձել 71-րդ, 73-րդ ու 87-րդ րոպեներին: Եվս մեկ գոլ «Ենիսեյը» խփել է 89-րդ րոպեին: Կրասնոյարսկի թիմի ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հանդես է եկել մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում