18:33  ,  13 փետրվարի, 2019

Ալժիրցի դարպասապահը կխաղա Հայաստանի առաջնությունում

Երեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել ալժիրցի դարպասապահ Հոսին Լագունի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբ է տեղափոխվել վարձավճարով: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Շվեդիայի առաջնությւոնում հանդես եկող «Էսկիլստունա» ակումբին:

Հիշեցնենք, որ այս օրերին «Արարատը» հավաք է անցկացնում Կիպրոսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում