16:07  ,  13 փետրվարի, 2019

«Արարատը» բաժանվել է Դավիթ Ազինից եւ պայմանագիր կնքել Սարգիս Շահինյանի հետ

«Ալաշկերտից» հեռացած Սարգիս Շահինյանը տեղափոխվել է Երեւանի «Արարատ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը երեւանյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Սարգիս Շահինյանը նախկինում հանդես է եկել նաեւ «Միկայում», «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», պորտուգալական «Բրագայի» երիտասարդական թիմում, բուլղարական «Մոնտանայում», Հայաստանի Մ-17, Մ-19 եւ Մ-21 հավաքականներում:

«Արարատը» նաեւ երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը կիսապաշտպան Դավիթ Ազինի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում