14:04  ,  13 փետրվարի, 2019

Հայաստանի հավաքականի դարպասապահով հետաքրքրված են շոտլանդական 3 ակումբներ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ալաշկերտի» դարպասապահ Հենրի Ավագյանը հայտնվել է շոտլանդական ակումբների հետաքրքրության ոլորտում:

Dailyrecord.co.uk-ի համաձայն՝ 191 սմ հասակ ունեցող 23-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են Շոտլանդիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Հիբերնիան», «Սենթ Միրեն» եւ «Մոզերվել» ակումբները:

«Ալաշկերտի» հետ Ավագյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել էր նախորդ տարվա նոյեմբերին՝ մասնակցելով Լիխտենշտեյնի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպմանը (2:2):

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում