23:47  ,  12 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգա. «Զենիթը» պարտվեց Ստամբուլում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում Սանկտ Պետերբուգի «Զենիթը» Ստամբուլում մրցեց թուրքական «Ֆեներբահչեի» հետ եւ պարտվեց նվազագույն հաշվով: Դաշտի տերերի հաղթական գոլը 21-րդ րոպեին խփեց ալժիրցի հարձակվող Իսլամ Սլիմանին: Առաջին խաղակեսի վերջնամասում «Զենիթը» չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին Ռուսաստանում:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1:0

Իսլամ Սլիմանի, 21

Չիրացված 11 մետրանոց՝ Ռոբերտ Մակ, 44 («Զենիթ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով