23:15  ,  12 փետրվարի, 2019

«Բանանցը» չորրորդ պարտությունը կրեց Անթալիայում

Երեւանի «Բանանցն» Անթալիայում շարունակվող հավաքի չորրորդ ստուգողական խաղում 1:2 հաշվով պարտվել է վրացական «Չիխուրա Սաչկերեին»:

Նախորդ 3 խաղերում «Բանանցը» պարտվել էր ռուսական «Նիժնի Նովոգորոդին» (0:1), Բուլղարիայի առաջին խմբում հանդես եկող «Արդային» (0:2) եւ դանիական «Սիլկբորգին» (0:2):

Իլշատ Ֆայզուլինի գլխավորած թիմը hաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 16-ին՝ մրցելով լեհական «Պոդբեսկիձիեի» հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում