18:11  ,  12 փետրվարի, 2019

Իսպանիայի առաջնության խաղում «Ալավեսի» ֆանատները դագաղ են տարել ստադիոն

«Ալավեսի» երկրպագուները Լա Լիգայի ղեկավարության դեմ բողոքի ակցիա են անցկացրել «Լեւանտեի» հետ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում: Նրանք տրիբունաներում շրջել են դագաղով:

«Ալավեսի» երկրպագուները դժգոհ են, որ իրենց սիրելի թիմի խաղերը պարբերաբար անցկացվում են աշխատանքային օրերի: Այդ խաղում «Ալավեսը» տնային հաղթանակ է տարել 2:0 հաշվով եւ 35 միավորով բարձրացել 6-րդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով