16:37  ,  12 փետրվարի, 2019

NBA. Ռասել Ուեստբրուկի պատմական ռեկորդը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Օկլահոման» 120:111 հաշվով տնային հաղթանակ է տարել «Պորտլենդի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Օկլահոմայի» խաղացող Պոլ Ջորջը, որը հավաքել է 47 միավոր եւ դարձել նաեւ թրիփլ-դաբլի հեղինակ:

«Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը վաստակել է 21 միավոր, կատարել 11 արդյունավետ փոխանցում, 14 անգամ տիրել օղակից հետ եկած գնդակին եւ թրիփլ-դաբլի հեղինակ դարձել 10-րդ խաղում անընդմեջ: Դա պատմական ռեկորդ է NBA-ի պատմության մեջ: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Ուիլտ Չեմբերլենին, որը 1967/68 մրցաշրջանում թրիփլ-դաբլի հեղինակ էր դարձել 9 խաղերում անընդմեջ, փոխանցում է NBA-ի կայքը:

Դա ամերիկացի բասկետբոլիստի 23-րդ թրիփլ-դաբլն էր այս մրցաշրջանում եւ 127-րդը կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում