15:49  ,  12 փետրվարի, 2019

Դավիթ Մանոյանը հեռացել է լեհական ակումբից եւ կխաղա Մակեդոնիայում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Մանոյանը հեռացել է լեհական «Սանդեցիայից»: Կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ, հաղորդում է ակումբի կայքը:

28-ամյա կիսապաշտպանը 2018 թվականի հունիսին էր միացել «Սանդեցիային», որի կազմում մասնակցել է Լեհաստանի առաջին լիգայի 9 հանդիպման:

Դավիթ Մանոյանը կարիերան կշարունակի մակեդոնական «Ռաբոտնիչկիում», որի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում