19:14  ,  12 փետրվարի, 2019

Հայաստանը 4 դահուկորդ կունենա աշխարհի առաջնությունում

Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում փետրվարի 20-ին մեկնարկելիք դահուկավազքի աշխարհի 52-րդ առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ` Կատյա Գալստյան, Միքայել Միքայելյան, Թադեւոս Պողոսյան եւ Մյասնիկ Ղարիբյան, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Աշխարհի առաջնության ծրագրով տղամարդիկ կմրցեն 15 կմ, 30 կմ եւ 50 կմ մրցատարածություններում, իսկ Կատյա Գալստյանը` 5 կմ ու 15 կմ: Հայ դահուկորդները կմասնակցեն նաեւ արագավազքի մրցումներին (սպրինտ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում