13:44  +04,  12 փետրվարի, 2019

Անտոնիո Ֆլորեսը՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը վստահվել է իսպանացի մասնագետների։ Այդ մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, իսպանացի հայտնի մարզիչ Խինես Մելենդեսի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։

«Խինես Մելենդեսի որոշմամբ, Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Անտոնիո Ֆլորեսը։ Խինես Մելենդեսից ու Անտոնիո Ֆլորեսից բացի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է կնքել նաեւ Ռուբեն Մեսկանոյի հետ, որը կլինի մեթոլոգիական խմբի ղեկավարը եւ կհամակարգի 17 տարեկանից ցածր հավաքականների աշխատանքը։ Չորրորդ իսպանացի մասնագետն է Խավյեր Մինյանոն, որն աշխատում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հետ։ Բոլոր մասնագետների պայմանագրերը նախատեսված են «1+1» ձեւաչափով»,- նշեց Արմեն Մելիքբեկյանը։

ՀՖՖ առաջին փոխնախագահի խոսքով՝ իսպանացի մասնագետների հետ մեկ ամիս աշխատելուց հետո ՀՖՖ-ն արդեն ցանկություն ունի երկարաձգել նրանց հետ պայմանագրերը։ Արմեն Մելիքբեկյանը նշեց նաեւ, որ ՀՖՖ-ն հավաքականների համար սննդակարգի մասնագետ է հրավիրել Իսպանիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ