00:37  +04,  12 փետրվարի, 2019

Ծնվել է Դիեգո Սիմեոնեի 5-րդ զավակը (ֆոտո)

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Արգենտինացի մասնագետի կին Կարլա Պերեյրան ունեցել է դուստր, որին անվանակոչել են Վալենտինա: Դա նրանց 5-րդ զավակն է:

«Բարի գալուստ, Վալենտինա»,- Ինստագրամում գրել է Սիմեոնեն՝ տեղադրելով նորածին դստեր լուսանկարը:

Հիշեցնենք, որ 48-ամյա Սիմեոնեն մինչեւ այս ուներ 3 որդի եւ մեկ դուստր: Նրա որդիներ Ջովանին ու Ջանլուկան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են: 23-ամյա հարձակվող Ջովանի Սիմեոնեն խաղում է իտալական «Ֆիորենտինայում», իսկ Ջանլուկան՝ արգենտինական «Խիմնասիա եւ Էսգրիմայում»:

View this post on Instagram

Bienvenida Valentina

A post shared by Diego Pablo Simeone (@simeone) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ