10:18  ,  12 փետրվարի, 2019

Շկրտելը ձմռանը մերժել է «Բարսելոնային»

Ստամբուլի «Ֆեներբահչեի» սլովակ պաշտպան Մարտին Շկրտելը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա», որը հետաքրքրված է եղել նրա ծառայություններով:

AS-ի համաձայն՝ Սլովակիայի հավաքականի ավագը հետաքրքրված չի եղել կատալոնական ակումբում փոխարինող ֆուտբոլիստ լինելու տարբերակով: 34-ամյա Շկրտելից մերժում ստանալուց հետո «Բարսելոնան» մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձակալել էր «Վալենսիայի» կոլումբացի պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյին:

Մարտին Շկրտելը 2016-ին անգլիական «Լիվերպուլից» է տեղափոխվել «Ֆեներբահչե», իսկ նրա տրանսֆերը կազմել է 6 միլիոն եվոր: Թուրքական ակումբի հետ սլովակ պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում