Լոնդոնի «Չելսին» չի ծրագրում առաջիկայում պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:
Goal.com-ը գրում է, որ Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթիից» 0:6 հաշվով կրած պարտությունից հետո «Չելսիի» ղեկավարությունն իտալացի մասնագետին մեկ ամիս ժամանակ է տվել իրավիճակը շտկելու եւ արդյունքները լավացնելու համար:
Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարին այս մրցաշրջանից առաջ է գլխավորել լոնդոնյան ակումբը, որը Պրեմյեր լիգայում 50 միավորով «Արսենալի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:
1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայում «Չելսին» առաջին անգամ բաց թողեց 6 գոլ: Բացի այդ, մինչեւ այս Պրեմյեր լիգայում լոնդոնյան ակումբի ամենախոշոր հաշվով պարտությունը եղել էր 4 գոլի տարբերությամբ:
«Չելսին» «Նոթինգհեմ Ֆորեստին» 0:7 հաշվով պարտվել էր 1991-ին, երբ Պրեմյեր լիգան դեռ հիմնադրված չէր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում