23:34  +04,  11 փետրվարի, 2019

«Յուվենտուսը» հաստատեց Աարոն Ռեմզիի տեղափոխությունը

Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է Լոնդոնի «Արսենալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի հետ պայմանագիր կնքելու մասին:

28-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով իտալական ակումբին կմիանա 2019 թվականի հուլիսի 1-ին:

BBC-ի համաձայն՝ «Յուվենտուսում» Ռեմզիի տարեկան աշխատավարձը կկազմի 23 միլիոն եվրո: Նա կդառնա իտալական ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից հետո (տարեկան 31 միլիոն եվրո): 

Հիշեցնենք, որ ուելսցի կիսապաշտպանը 2008 թվականից է «Արսենալի» համակարգում, իսկ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի ամռանը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 22 խաղի եւ դարձել 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ