20:46  ,  11 փետրվարի, 2019

«Շիրակը» ոչ ոքի է խաղացել դանիական ակումբի հետ

Գյումրիի «Շիրակը» թուրքական Անթալիայում ընթացող հավաքի առաջին ընկերական խաղում ոչ ոքի է խաղացել Դանիայի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Լյունգբյուն» ակումբի հետ: Գրանցվել է 1:1 հաշիվը: Հայկական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Ժիրայր Մարգարյանը:

Հիշեցնենք, որ հավաքի ընթացքում «Շիրակն» ընկերական հանդիպումներ կանցկացնի նաեւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ-2»-ի (փետրվարի 14-ին), ուզբեկական «Անդիժանի» (փետրվարի 18-ին) եւ ղազախական «Ակժայիկի» (փետրվարի 22-ին) հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում