21:12  ,  11 փետրվարի, 2019

Միրչա Լուչեսկուն հեռացավ Թուրքիայի հավաքականից

Ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն հեռացել է ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ, հայտնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը

73-ամյա մասնագետը 2017 թվականի ամռանն էր գլխավորել Թուրքիայի հավաքականը, որը նրա գլխավորությամբ անցկացրել է 17 հանդիպում, տարել 4 հաղթանակ, կրել 7 պարտություն եւ գրանցել 6 ոչ ոքի:

Լուչեսկուն Թուրքիայում աշխատել էր նաեւ 2000-2004-ը՝ գլխավորելով «Գալաթասարայն» ու «Բեշիկթաշը»: Թուրքիայից հեռանալուց հետո ռումինացի մասնագետը 2004-2016-ը գլխավորել էր Դոնեցկի «Շախտյորը», իսկ 2016-2017-ը՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում