23:20  ,  11 փետրվարի, 2019

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացողը հեռացել է «Ալաշկերտից»

Երեւանի «Ալաշկերտը» խզել է Սարգիս Շահինյանի հետ պայմանագիրը, փոխանցում է ակումբի կայքը:

Նախորդ տարվա ամռանը «Ալաշկերտի» կազմը համալրած 23-ամյա կիսապաշտպանը երեւանյան ակումբի կազմում մասնակցել է 7 պաշտոնական հանդիպման:

Սարգիս Շահինյանը նախկինում հանդես է եկել նաեւ «Միկայում», «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», պորտուգալական «Բրագայի» երիտասարդական թիմում, բուլղարական «Մոնտանայում», Հայաստանի Մ-17, Մ-19 եւ Մ-21 հավաքականներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով