20:15  ,  11 փետրվարի, 2019

Կարեն Խաչանովը համագործակցություն է սկսել Rolex-ի հետ

Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը դարձել է շվեյցարական Rolex ժամացույցների ընկերության գովազդային դեմքը: 22-ամյա հայ մարզիկն այդ մասին հայտնել է Ինստագրամում:

«Այսօր նոր, գրավիչ էջ է սկսվում իմ կյանքում: Rolex-ի հետ համագործակցելը մեծ պատիվ է ինձ համար: Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ կդառնամ այդ ընտանիքի մի մասը»,- գրել է Կարեն Խաչանովը:

Հիշեցնենք, որ Rolex-ը հովանավորում է թենիսի «Մեծ սաղավարտի» եւ «Մասթերս» շարքի մրցաշարեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս