14:05  ,  12 փետրվարի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդ» - ՊՍԺ. Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին:

Բուքմեյքերական գրասենյակներն անգլիական ակումբի հաղթանակը միջինը գնահատում են 2.37 գործակցով, իսկ Ֆրանսիայի չեմպիոնինը՝ 3.10: Ոչ ոքիի գործակիցը 3.50 է:

Օրվա մյուս խաղում իտալական «Ռոման» կհյուրընկալի պորտուգալական «Պորտուին»: «Ռոմայի» հաղթանակը ստացել է 2.10 գործակից, «Պորտուինը»՝ 3.75, իսկ ոչ ոքին՝ 3.50:

Փետրվարի 12-ին կայանալիք 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր մրցավարները կունենան նաեւ վիդեոօգնակններ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում