09:10  ,  12 փետրվարի, 2019

Չեմպիոնների լիգա. Մեկնարկում է փլեյ-օֆֆը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 12-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը: Առաջին խաղային օրը կանցկացվեն 1/8 եզրափակիչի 2 առաջին հանդիպումներ:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին, իսկ իտալական «Ռոման» տնային հանդիպում կանցկացնի պորտուգալական «Պորտուի» հետ:

Օրվա 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր մրցավարները կունենան նաեւ վիդեոօգնակններ:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 00:00 (Երեւանի ժամանակով)

«Ռոմա» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում