Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը նշանակվել է «Օլդհեմի» գլխավոր մարզիչ: Կողմերը կնքել են կես տարվա պայամանագիր, հաղորդում է ակումբի կայքը:
Մանկությունում 44-ամյա անգլիացին երկրպագել է «Օլդհեմին», որը հանդես է գալիս Անգլիայի չորրորդ դիվիզիոնում եւ զբաղեցնում ընթացիկ 15-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Պոլ Սքոուլզը կարիերան ավարտել է 2013 թվականին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում