18:19  ,  11 փետրվարի, 2019

Արեգ Վաթյանը՝ բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի գլխավոր մարզիչ

2019 թվականի ամռանը կայանալիք բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը: Նրան կօգնեն Սարգիս Ստեփանյանը եւ Գեւորգ Շահնազարյանը, փոխանցում է ՀԲՖ կայքը:

Արեգ Վաթյանը Հայաստանի «Ա լիգայում» հանդես եկող «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչն է:

Հիշեցնենք, որ Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը 2017 թվականին դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն:

Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորայում: Բ խմբում հայկական թիմի մրցակիցները կլինեն Ջիբրալթարը, Ալբանիան, Սան Մարինոն եւ Մալթան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում