16:55  ,  11 փետրվարի, 2019

«Փյունիկը» Կիպրոսում ոչ ոքի խաղաց «Մորդովիայի» հետ

Կիպրոսում փետրվարի 8-21-ն անցկացվող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Երեւանի «Փյունիկը» ոչ ոքի խաղաց Սարանսկի «Մորդովիայի» հետ՝ 1:1: Հայկական ակումբի կազմում հաշիվը 23-րդ րոպեին բացեց Ալիկ Առաքելյանը, իսկ ռուսական թիմը պատասխան գոլը խփեց 10 րոպե անց:

Հիշեցնենք, որ առաջին տուրում ռուսաստանցի մասնագետ Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Արեւմուտք» գոտու մրցաշարում հանդես եկող «Մուրոմի» հետ:

A խմբում ընգրկված «Փյունիկը» խմբային փուլի վերջին խաղում փետրվարի 14-ին ուժերը կչափի Վոլգոգրադի «Ռոտորը»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով