15:33  ,  11 փետրվարի, 2019

Մոսկվայի «Արարատը» հաղթել է ընկերական խաղում

Վերակազմավորված մոսկովյան «Արարատն» ընկերական հանդիպում է անցկացրել ռուսական «Ռոսիչի» հետ եւ առավելության հասել 2:1 հաշվով: Հայկական ակումբից աչքի են ընկել Արտակ Ալեքսանյանը եւ Արտյոմ Սերգեեւը:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մոսկվայի «Արարատը» նվաճեց ՊՖԼ-ի «Կենտրոն» գոտու հաղթողի կոչումը: Դրանից հետո թիմը լուծարվեց, իսկ Հայաստանում ստեղծվեց երեւանյան «Արարատ-Արմենիա» ակումբը:

2018թ. նոյեմբերին մոսկովյան ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերեց Երեւանի «Ուլիսի» նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում