16:20  ,  11 փետրվարի, 2019

Գատուզոն պատմել է, թե որն է նիհարելու պատճառը

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պատմել է, թե ինչու է քաշ գցել:

«Մարդիկ մտածում են, թե ես նիհարել եմ սթրեսի պատճառով, սակայն դա այդպես չէ: Ավելի թուլացած տեսք ունեմ, քանի որ սկսել եմ ավելի քիչ ուտել եւ խմել, ինչպես նաեւ սկսել եմ վազել: Երբ 100 կգ քաշ ես ունենում 120 սմ հասակի պայմաններում, սկսում ես ամաչել: Ես նույնպես զգում էի դա, եւ որոշեցի ինչ-որ բան ձեռնարկել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ իտալական A Սերիայի 23-րդ տուրից հետո «Միլանը» 39 միավորով չորրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում